ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից տեղեկանում է, որ մի քանի օրից ուժի մեջ է մտնելու անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ նոր կարգ:
«Ներկայումս 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ, սակայն եթե ցանկանում է հին նմուշի անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, 16-18 տարեկան երեխաների դեպքում դիմելու է նրա ծնողը կամ ծնողի կողմից լիազորված անձը:
Փոփոխության համաձայն 16 տարին լրացած անձը կարողանալու է անձամբ ինքը դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար՝ առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության»,-նշել է նա: