
Արցախում դեկտեմբերի 30-ին վիրավորված եւ այսօր մահացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի մահվան դեպքով քրգործ է հարուցվել:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 15-ին ժամը 23:30-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է դեկտեմբերի 30-ին ժամը 14:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Վարդանյանը:
Գարիկ Վարդանյանին Մարտունու զինվորական հոսպիտալից հաջորդ օրը տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք` ձախ այտի, պարանոցի վերին երրորդականի հետին մակերեսի հրազենային միջանցիկ վիրավորում՝ գլխուղեղային կոմա ախտորոշմամբ:
Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 31-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: