ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսելով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հնարավոր փակման մասին նշեց, որ շատ վատ է:
«Իրենք պետք է հասկանան, որ Հայաստանի հնարավորությունները քիչ են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չի փորձում նախկին գերակայությունների հետ չհարաբերվել:Նաև հասկանալի է, որ անվտանգության նկատառումներով մենք դաշինքների մեջ ենք մտնում: Նրանք կա’մ պետք է փորձեն Հայաստանին ըմբռնումով մոտենալ կա’մ փորձեն զսպել Թուրքիային»,-ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ ԵԱՀԿ գրասենյակի փակումը նրանց կողմից՝ կդիտվի բացարձակապես քաղաքական կուրություն:
«Հայաստանը չպետք է թույլ տա, որ իր մասին մտածեն, որպես «մանկլավիկի»: Մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու հետ զուգընթաց պետք է դուրս գանք և՛ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից »,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան