Վաշինգտոնի մերձարևելյան քաղաքականության ինստիտուտը զեկույց է ներկայացրել թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, որում կոչ է անում Թրամփին երաշխավորել Անկարային, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է Rusarminfo-ն:
«Միացյալ Նահանգերը կարող են երաշխավորել Թուրքիային, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում չի ընդունվի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այդ հարցը մշտապես կարևոր է եղել հարաբերություններում, և թուրքերի մեծամասնությունն անտարբեր չեն այդ հարցի նկատմամբ»,-ասվում է զեկույցում:
Բացի այդ, առաջարկի հեղինակները Թրամփին կոչ են արել ուշադրություն հատկացնել Թուրքիայի հետ հարաբերություններին, մասնավորապես, ամրապնդել ռազմական համագործակցությունը, ինչպես նաև արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին:
Զեկույցի հեղինակներն են Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆֆրին և թուրք գիտնական Սոներ Չագապտայը: