
8 մարդ ունի նույնքան կարողություն, որքան աշխարհում ամենաաղքատ 3,6 մարդ: Նման տվյալներ է հրապարակել Oxfam International միջազգային կազմակերպությունը, փոխանցում է CNN-ը:
Այդ մարդիկ են՝ Բիլ Գեյթսը, Ուորրեն Բաֆֆեթը, Կառլոս Սլիմը, Ջեֆ Բեզոսը, Մարկ Ցուկերբերգը, Ամանսիո Օրտեգան, Լարրի Էլլիսոնն ու Մայքլ Բլումբերգը:
Նրանց բոլորի կարողությունը կազմում է $426 միլիարդ:
«Նման անհավասարությունը միլիոնավոր մարդկանց աղքատության թակարդում է պահում, կոտրում մեր հանրությանն ու թունավորում մեր քաղաքականությունը»,-ասել է Ամերիկայում Oxfam կազմակերպության փոխնախագահ Փոլ Օ՛Բրայնը: