Քաղաքականության մեջ նրանից անբասիր մեկին հնարավոր չէ մատնանշել. Ամարասի Արթուրը` Սեյրան Օհանյանի և ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Ալեքսանյանը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան, չի կարծում, որ կարող է ընդգրկվել որեւէ կուսակցության ցուցակում, փոխարենը պատրաստ է սատարել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ինչ ձեւաչափով էլ վերջինս որոշի մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին. լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Արթուր Ալեքսանյանը:

Վերջինս նաև չի բացառել չառաջադրվելու հնարավորությունը:

«Պետք է նայել առաջ, լինել զիջողական, այլապես շատ մարդիկ խոսում են Սեյրան Օհանյանի անցյալի մասին, մարտի 1-ի դեպքերին նրա դիրքորոշման մասին: Ինչի՞ աչք չեք կոխում այն փաստը, որ Սեյրան Օհանյանը մեծ տարածքներ է ազատագրել: Պետք չէ մատի փաթաթան սարքել փոքր թերությունները: Քաղաքականության մեջ նրանից անբասիր մեկին հնարավոր չէ մատնանշել»,- ասաց նա:

Վերջինս նաև նշեց` բացի ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից՝ բոլորն էլ իրենց հետ համագործակցում են՝ փորձելով իրենց գաղափարները ներառել սեփական նախընտրական ծրագրերում: «Մենք մենակ չենք, դրա համար էլ վստահ առաջ ենք ընթանում»,- հավելեց նա:

 




Լրահոս