Թուրքիայում դպրոցական ծրագրից հանվել է Դարվինի տեսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ դպրոցական ծրագրից նոր ուսումնական տարում կհանվնի Չառլզ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, փոխանցում է Haberturk-ը:

Դրա փոխարեն դասագրքերում գլխուներ են հայտնվել էկոլոգիայի և գենետիկայի վրա շրջակա միջավայրի ազդեցության մասին:

«Դարվինի աշխատանքները միայն տեսություն են, այնպիսի տեսություն, ինչպիսին ֆիզիկայում Մեծ պայթյունի տեսությունն է: Դա առանձին քննարկման թեմա է»,-ասել է Յըլմազը:

Նշվում է, որ Թուրքիայում 20 տարվա ընթացքում 10 կրթության նախարար է փոխվել, և նրանցից յուրաքանչյուրն իր սեփական բարեփոխումն է կատարում, հիշեցնում են թուրքական ԶԼՄ-ները:




Լրահոս