Հայտնաբերվել է Բիշքեկում կործանված Boeing 737-ի «սև արկղերից» մեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ղրղզստանի ԱԻՆ-ին:
Աղբյուրի խոսքով՝ երկրորդ ինքնագրիչի որոնողական աշխատանքները շարունակվում են:
««Սև արկղերից» մեկը վաղը վերծանման վաղը կփոխանցվի հանրապետության Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետներին»,-ասել է նա:
Ինչպես նաև ԱԻՆ-ում հայտնել են, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ թուրքական ACT Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման արդյունքում առնվազն 37 մարդ է զոհվել: