Զորակոչն ու խաբված ծնողները. գեներալներից մինչև ազդեցիկ ծանոթներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ընթացքում ՀՀ իրավապահները երկու դեպք բացահայտեցին, երբ ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողները, ցանկանալով իրենց երեխաներին ազատել ծառայությունից կամ մեկ զորամասից այլ զորամաց տեղափոխել, հայտնվեցին աղմկալի պատմության կիզակետում:

Նախ մարտի 18-ին Ազգային Անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի ձերբակալվել էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Համլետ Ղազարյանը, ով նախկինում տասը անգամ դատապարտված է եղել:

Պարզվել էր, որ Համլետ Ղազարյանը ներկայանալով տարբեր քաղաքացիների պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից խարդախությամբ գումար էր կորզել:

Իսկ ինչպես էր Ղազարյանը գործը գլուխ բերել: Նա զինվորների ծնողներին խոստացել էր տեղափոխել Հայաստան, իսկ իր ծառայության դիմաց յուրաքանչյուրից շորթել է 160 հազարի մինչեւ 200 հազար դրամ:

Ըստ ԱԱԾ-ի՝ Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեությամբ խաբել է տասնյակ քաղաքացիների: Սակայն այսքանով ամեն ինչ չէր ավարտվել: ArmLur.am-ի տեղեկություններով Համլետ Ղազարյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների անունից ներկայանալուց բացի հանդես էր եկել նաեւ հանրությանը հայտնի գեներալների անունից:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս