Նոր փոփոխություն մինչև 16 տարեկան երեխաներին հին նմուշի անձնագիր տրամադրելու ժամկետի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնում է, որ մի քանի օրից ուժի մեջ է մտնելու  փոփոխություն, որը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխաների հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետին.

«Հին նմուշի անձնագիրը (առանց բիոմետրիկ տվյալների) մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվելու է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավել քան 18 տարին լրանալը:
Ներկայումս մինչև 16 տարեկան երեխաներին հին նմուշի անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ նմանատիպ փոփոխություններ կատարվեցին նաև բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ոլորտում:




Լրահոս