
Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու տարվա ազատազրկման դատապարտեց քաղաքացիական ակտիվիստ, 2016թ.-ի Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանին։
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016թ.-ի Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած քաշքշոցի ընթացքում և մեղադրվում է ոստիկանության ծառայակից Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ : Հավելենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր 2.5 տարով ազատազրկել ակտիվիստին: