Էքստրեմալ իրավիճակում պետք է նախապես իմանալ, թե ինչպես գործել:
Փրկարարների խումբը պատմել է, թե ինչպես ճիշտ դուրս գալ մեքենայից, որը խորտակվում է:
1. Արձակեք ամրագոտին և բացեք պատուհանը
2. Անմիջապես դուրս եկեք պատուհանից, քանի դեռ մեքենան ջրի տակ չի անցել
Փրկարարները նախազգուշացնում են, որ այդ երկու գործողության համար դուք ունեք մոտ մեկ րոպե: Ժամանակ մի ծախսեք դուռը բացելու համար:
3. Եթե չի հաջողվում բացվել պատուհանը, ապա կոտրեք այն
Ոչ մի դեպքում մի փորձեք կոտրել դիմապակին: Կողապակիները հեշտությամբ կոտրելու համար մեքենայի մեջ որևէ ծանր իր պահեք: Պետք է կոտրել անկյունային հատվածից:
4. Եթե ձեզ հետ երեխաներ կան, սկզբից նրանց արձակեք
Այդպես փրկվելու շանսերը կմեծանան:
5. Եթե չի հաջողվում պատուհանից դուրս գալ, ապա սպասեք մինչև մեքենան ջրով կլցվի, ապա բացեք դուռը
Խորը շունչ քաշեք, ապա բացեք դուռն ու դուրս եկեք:
Փրկարարների խորհուրդը. ամուր բռնեք դռան բռնակը, մինչ ջուրը լցվելը, քանի որ այն հեշտ չի բացվի: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի ոտքերով հրել:
Եվս մեկ անգամ փրկարարները նշում են, որ երբ մեքենան հասնի ջրին, արձակեք ամրագոտին, բացեք պատուհանն ու արագ դուրս եկեք: