Ինչպես գեղեցիկ տեսք ունենալ ցածրակրունկներով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տափակ կոշիկներն իսկական փրկություն են աղջիկների համար, ովքեր վարում են ակտիվ կյանք և մշտապես շարժման մեջ են: Բարեբախտաբար, արդեն որերորդ տարին է, որ տափակ «բալետկա»-ները, սպորտային կոշիկները նորաձևության առաջատարներն են:

Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հավատում, որ տափակ կոշիկներով կարող եք այնպիսի տեսք ունենալ, ինչպես բարձրակրունկներով, ապա այս նյութը ձեզ համար է:

Տափակ «բալետկա»-ներն ամենահարմարը և լայն տարածվածն են: Դրանք կարելի է համադրել ինչպես զգեստների, այնպես էլ տաբատների հետ: Դրանք կարելի է կրել ցանկացած իրավիճակում` գրասենյակում, զբոսանքի ժամանակ, կամ էլ թատրոնում:

Զգեստի կամ կիսաշրջազգեստի համադրումը կոպիտ սպորտային կոշիկների հետ արդեն դասական է դարձել: Այնպես որ վստահաբար կարող եք այսպիսի կոշիկները համադրել ոչ միայն տաբատների, այլև կիսաշրջազգեստների հետ:

Երկրաճիտք կոշիկներն իդեալական տարբերական են նրանց համար, ովքեր նախընտրում են դասականը: Դրանք կանացի են դիտվում, ինչպես նաև հարամարավետ են:

Սանդալներն ուղղակի անփոխարինելի են ամռանը: Այն կարելի է համադրել ցանկացած զգեստի և ոճի հետ:

Մոկասինները ցանկացած ոճի հարմարավետ համադրություն են: Դրանք էլեգանտ և հարմար են, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ և փափուկ:

Կեդերը ևս շատ աղջիկների համար անփոխարինելի են դարձել: Գրագետ համադրության դեպքում, դրանցով ևս կարելի է լավ տեսք ունենալ:




Լրահոս