ՀԱՊԿ-­ի քարտուղարությունն անդրադարձել Է հայ­-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ-­ի քարտուղարությունն անդրադարձ Է կատարել վերջին ժամանակներս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ ԶԼՄ­ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին եւ նշել, որ դրանք «այնքան Էլ օբյեկտիվ բնույթ չեն կրում, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը»: Մասնավորապես, ինչպես նշվում Է ՀԱՊԿ­ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տարածած հաղորդագրության մեջ, ԶԼՄ­ներում մեծ ուշադրություն Է դարձվել 2016 թվականի դեկտեմբերի 29-­ին հայ­ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին: «ՀԱՊԿ­ի քարտուղարությունն ավելի վաղ տվել Է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որտեղ ուշադրություն Էր հրավիրել այն բանի վրա, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ եւ լուրջ մտահոգություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի Է ունեցել ՀԱՊԿ­ի անդամ պետության սահմանին:

Ինչ վերաբերում Է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ապա պետք Է նշենք, որ ՀԱՊԿ­ի դիրքորոշումն արտացոլված Է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 թվականի հոկտեմբերի 14-­ին ընդունվել Է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)՝ Երեւանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետեւողականորեն ու անշեղորեն հետեւում Է այդ դիրքորոշմանը»,­ ասված Է հաղորդագրության մեջ: «Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29­ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ­ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31­ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,­ նշվում Է փաստաթղթում: Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ քարտուղարությունը ղեկավարվում Է ՀԱԽ­ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանց կողմից ընդունվել են ՀԱԽ­ի՝ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված Է.

«ՀԱՊԿ­ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ­ ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այբուբենի համաձայն նրանց անվանումների կարգով»: «ՀԱՊԿ­ի քարտուղարությունը տեղեկատվություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որեւԷ փոփոխության մասին»,­ ասված Է հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ նշվում Է, որ ՀԱՊԿ­ի քարտուղարությունը «մտադիր Է շարունակել արգասաբեր համագործակցությունը ԶԼՄ­ների հետ եւ հորդորում Է օբյեկտիվորեն լուսաբանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը վերաբերող իրադարձությունները»:




Լրահոս