Խոշոր վթար Սարալանջ-Հերացի ավտոճանապարհին. կա զոհ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 16-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Հերացի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Սարալանջ-Մյասնիկյան ավտոճանապարհին՝ Մյասնիկյան 1 հասցեի մոտակայքում, BMW 325i մակնիշի 34 FN 423 պետհամարանիշով (վարորդ՝ 1982 թ. ծնված Կ. Դ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատավածից, բախվել արտաքին լուսավորման սյանը և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1993 թ. ծնված Դ. Մ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել ՀՓՋ, որտեղ ՀԽԳ հրահանգիչը ցուցաբերել է նախահոգեբանական օգնություն: Դ. Մ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1993 թ. ծնված Ա. Կ.-ի դին և 1982 թ. ծնված Կ. Դ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս