Իշխանությունը շարունակում է անտեսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները նոր ընտրական համակարգի վերաբերյալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ զեկույց է հրապարակել` մտահոգություն հայտնելով Հայաստանի նոր ընտրական համակարգի վերաբերյալ: «Մեր մի շարք զրուցակիցներ քննադատում են ընտրական համակարգի բարդությունը՝ համարելով, որ այն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից: Որոշ ընդդիմադիր կուսակցություններ եւ քաղհասարակության ներկայացուցիչներ իրենց անհանգստությունն են հայտնել, որ տարածքային (առավելապես հայտնի է՝ ռեյտինգային անվանմամբ) ցուցակները կարող են մեծացնել վարչական ռեսուրսի չարաշահման, ինչպես նաեւ ընտրողների ձայների գնման հնարավորությունը»,- նշել են զեկույցի հեղինակները` նոր ընտրական համակարգը որակելով «բարդացված»:

Նկատենք, որ ռեյտինգային քվեարկության կարգի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր մտահոգությունները հայտնել է նաեւ նախկինում, երբ իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն ձեւաչափով բանակցությունների ժամանակ քննարկվում էր ԸՕ նախագիծը:

Սակայն սա ընտրական համակարգի այն միակ դրույթն էր, որի շուրջ իշխանությունները չգնացին որեւէ զիջման, անգամ չփորձեցին իրենց առաջարկած տարբերակից կես քայլ նահանջել: Մինչդեռ, օրինակ, ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակմանն իշխանությունները թեեւ տասնյակ տարիներ դիմադրում էին, սակայն ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության ճնշումների ներքո ստիպված էին համաձայնել` այն ներառելով ԸՕ-ում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս