![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/587d3d8b18c7730f74a78451.jpg)
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդուն, ով ահաբեկչություն է իրականացրել Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում Reina գիշերային ակումբում ամանորյա գիշերը, փոխանցում է Hurriyet-ը:
Հաղորդվում է, որ ձերբակալվել է ուզբեկական ծագմամբ Աբդուլհադիր Մաշարիպով անունով տղամարդը, ով հայտնի է որպես Աբու Մուհամեդ Հորասան:
Հունվարի 7-ին հաղորդվել է, որ Ստամբուլի ոստիկանությունը հաստատել է անձի ինքնությունը, ով հունվարի 1-ին հարձակում էր գործել Ստամբուլի գիշերային ակումբում:
Զինված հարձակման արդյունքում զոհվել էր 39 մարդ, 69-ը հոսպիտալացվել էր: