ԷՌՆԵԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ԱԺ է բերել «Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին» օրենքի նախագիծ, որն արժանացել է ոչ միայն հանձնաժողովի դիմադրությանը: ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն օրինակ, ասել է. «Չհասկացա, ինչ-որ գործարարների համար ազատ տնտեսական գոտի՞ եք ստեղծում, մենք էլ մնանք անազատ տնտեսական գոտո՞ւմ»: Կառավարության ներկայացուցիչը առանց հստակեցումների, թե կոնկրետ ում համար են ստեղծվելու այդ գոտիները, նշել է, որ կորոշվի հընթացս: Այսինքն` մարդիկ կբերեն ներդրումներ կանեն, կառավարությունը կորոշի` ով է շահագործողը եւ այլն: ՀՅԴ-ական Արա Նռանյանը հարցադրում է արել` կարո՞ղ է այնպես ստացվի, որ այդ ազատ տնտսական գոտում մեկը իրավունք ունենա մտնել, մյուսը` ոչ: Ազատ տնտեսական գոտիներ սահմանելիս  Կառավարությունը սկսելու է «Մարս» գործարանից եւ Շիրակի ու «Զվարթնոց» օդանավակայաններից: 




Լրահոս