
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան հույս ունի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք համագործակցել ԱՄՆ-ի հետ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով, փոխանցում է RT-ն:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը նպատակահարմար է համարում Աստանայում ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին Սիրիայի հարցով հանդիպմանը հրավիրելը:
«Դա կլինի արդեն առաջին պաշտոնական կոնտակտը, որի ընթացքում կարող է սկսվել Սիրիայում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի բարձրացման քննարկումը: Չմոռանանք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ստեղծեցին և գլխավորեցին Սիրիայի աջակցման Միջազգային խումբը, այն ոչ ոք չլուծարեց, այն երկու խումբ ունի»,-ասել է Լավրովը: