2017թ. Կառավարության առաջին նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ էր տվել, որոնցից մեկը վերաբերում էր պետական գույքի կառավարման վարչությանը:
Մասնավորապես, նա պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել էր ` մի քանի նախարարությունների հետ քննարկման արդյունքում կառավարությանը երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ 2017թ. կտրվածքով բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի ավելացում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ` հասկանալու համար, թե ինչ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ:
«Ոչ միայն 2017թ. առաջին նիստի, այլև 2016թ. վերջին մի քանի նիստերին բազմաթիվ հանձնարարականներ են տրվել պետական գույքի կառավարման վարչությանը: Իսկ 2017թ.-ի հանձնարարականները հիմնականում վերաբերվում են մեր գործատուներին և մեր գործունեությանը»,-ասաց նա:
Ըստ նրա՝ բոլոր գերատեսչությունների, բաժնետիրական ընկերությունների 100% պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ֆինանսական մոնիտորինգների ցուցանիշների հիման վրա կմշակվեն նոր մոտեցումներ: Տարվա կտրվածքով պետք է կարողանան ուսումնասիրություններ իրականացնեն, թե ո՞ր ընկերություններն ի՞նչ ձևով են աշխատում:
Արման Սահակյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանի բոլոր հանձնարարականները կապված են բյուջեի մուտքերի հետ, որը պետք է կարողանան ապահովվել պատշաճ մակարդակով:
Լիդա Եղիազարյան