Լրագրողների և մասնավոր անձանց՝ այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն վայր այցերի քրեականացումն անթույլատրելի է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Ադրբեջանին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգերի Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու մասին հարցին:
«Ռուսաստանը դեմ է իր քաղաքացիների արտահանձնմանը, ովքեր ձերբակալվել են այս կամ այն երկրում, երրորդ երկրում: Մենք հյուպատոսական կոնտակտ ենք ունեցել պարոն Լապշինի հետ: Նա նաև Իսրայելի քաղաքացի է: Իսրայելի դիվանագետները ևս նրա հետ կոնտակտի մեջ են: Կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի իրավիճակը կարգավորվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացու իրավունքների լիիրավ պահպանմամբ»,-ասել է Լավրովը:
Բլոգեր Լապշինը՝ առավել հայտի որպես «Puerrtto», ով ունի 3 քաղաքացիություն՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի, դեկտեմբերի 15-ին Բաքվի պահանջով ձերբակալվել էր Մինսկում: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լապշինը միջազգային հետախուզման էր հայտարարվել՝ 2015թ. կրկին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, այն բանից հետո, երբ 2011թ. այցի համար ներառվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: