Նոր մանրամասներ են ի հայտ եկել Խաբարովսկում հայ գործարարի 25-ամյա որդու ՝ Անդրեյ Մուրադյանի սպանությունից: Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկն ադրբեջանցի է: Անդրեյ Մուրադյանն ու հանցանք կատարած անձը համադասարանցիներ են եղել:
Հանցանքի պատճառ է դարձել բիզնեսը:
Հիշեցնենք, որ Խաբարովսկում հայ գործարարի 25-ամյա որդուն՝ Անդրեյ Մուրադյանին, առևանգել էին՝ գործարարից պահանջելով 20 միլիոն ռուբլի: Երիտասարդի հայրը դիմել էր ոստիկանություն: Հանցագործները մի քանի օր տղային պահելուց հետո, վախենալով պատժից, սպանել էին Անդրեյին՝ խեղդելով պարանով, ապա մարմինը տարել Սադովայա երկաթգծի կայարան, բենզին լցրել և այրել: Անդրեյի դին տեղափոխվել է Հայաստան: