ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հայտարարության մասին Armlur.am-ը զրուցեց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի հետ: Հիշեցնենք, որ այս պատգամավորը դուրս եկավ ԲՀԿ-ից 2015-ի փետրվարին, երբ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը` քաղաքականություն վերադառնալու մասին:
– Ծառուկյանն ինքն է որոշում: Ես ո՞նց պիտի վերաբերվեմ: Իմ վերաբերմունքը նշանակություն չունի: Նա պատահական մարդ չէ, բավական լուրջ էլեկտորատ ունեցող անձնավորություն է, որն ունի հեղինակություն: Գնահատականը ժողովուրդը պետք է տա` ընտրություններում:
– Դուք ժամանակին դուրս եկաք ԲՀԿ-ից, հնարավոր է` փոխվի ձեր վերաբերմունքն ու որոշեք վերադառնալ ԲՀԿ:
– Չկա փոփոխություն, չկա նման մտադրություն: Ոչ մի բառ էդ թեմայով չեմ մտածել:
– Հնարավոր է` փոշմանեք ժամանակին կայացրած ձեր որոշումից:
– Ոչ առաջ, ոչ հետո, ոչ էլ հիմա չեմ փոշմանել, ասեմ` չեմ էլ փոշմանելու:
– Իսկ ինչ ձեւաչափով եք մասնակցելու ընտրություններին, հնարավոր է ընդգրկված լինեք ՀՀԿ ռեյտինգային ցուցակում:
– Չգիտեմ, հայտնի չէ, առաջիկա օրերին պարզ կլինի:
Արման Գալոյան