Գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ:
–Պարո՛ն Էնֆիաջյան, Դուք հայտարարել էիք, որ Ձեր հետագա գործունեությունը կախված է Գագիկ Ծառուկյանի վերադարձի և որոշման հետ: Որևէ հստակեցում կա՞ այդ առումով:
-Ոչ, ինչպես գիտեք այդ առումով Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես է եկել, որտեղ ամբողջական ձևով մեկնաբանել և վերլուծել է թե տեղի ունեցածը, թե հասարակության մեջ քննարկվող ամենալայն բովանդակություն ստացող հարցերը: Առաջիկա ընտրությունների հետ կապված դեռևս ես չեմ քննարկել, ես կունենամ արդեն իսկ հանդիպում, և մենք կհստակեցնենք՝ ինչ ձևաչափով է մեր գործունեությունը ծավալվելու, դրանից հետո, բնականաբար, ես հայտարարությամբ հանդես կգամ:
–Դուք քիչ առաջ նշել էիք Ձեր էջում, որ ճիշտ ժամանանակին արված հայտարարություն է: Ի՞նչ է սա նշանակում: Ինչո՞ւ հենց հիմա:
-Առիթ էր եղել, որտեղ անընդհատ ներկայացվում էր, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ուշանում է, Գագիկ Ծառուկյանը կարծես, թե այդ հայտարարությունը չի անելու: Այս մեկնաբանությունները, երբ տեղի ունեցավ, ես ինքս մեկնաբանել և հայտարարել եմ, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կլինի ոչ ուշ, կլինի ճիշտ ժամանակին: Եվ ըստ էության առաջիկա, այսպես քաղաքական փոփոխության առաջ ես գտնում եմ, իրոք որ, այս հայտարարությունը ճիշտ ժամանակին էր:
-Խաղաքարտեր կփոխվե՞ն այս հայտարարությունից հետո:
-Վստահ եմ: Ժամանակը ցույց կտա: Առաջիկայում կհամոզվեք դրանում:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը