Գագիկ Ծառուկյանի վերադարձը ողջունում եմ, բայց իմ ծրագրերում ոչինչ չի փոխվելու: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձին, նշեց ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
Հարցին` պահանջ կար Ծառուկյանի վերադարձի, Գասպարյանը ընդգծեց. «Եթե մարդը ծրագրեր, նպատակ ունի, ինչու չէ, ողջունում եմ, թող գա, խնդիր չեմ տեսնում»: Իսկ այն հարցին ` ցանկություն ունեք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, նա նշեց. «Ճիշտն ասած չեմ որոշել դեռ: Հնարավոր է նաև չմասնակցեմ: ԲՀԿ-ի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, հարգում եմ բոլորին էլ, իմ ընկերներն են, իմ գործընկերներն են»:
Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո Ռուստամ Գասպարյանը լքել էր ԲՀԿ-ն: Հավելենք նաև, որ այսօր ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու և ընտրություններին մասնակցելու մասին: