
Արցախի Ազգային ժողովը հունվարի 17-ին ձայների 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշել է հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մասին սոցցանցի իր էջում նշել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը:
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի «ԱԺ-ն որոշեց հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դեմ են քվեարկել «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցությունները, ձեռնպահ՝ «Շարժում-88» խմբակցությունը, կողմ՝ «Ազատ Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունները»,- նշված է պատգամավորի գրառման մեջ: