
Երեկ երեկոյան՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Վերջինս Վայոց Ձորի մարզի Հորբատեղի համայանքից է:
ArmLur.am-ի հետ զրույցում Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը հայտնեց, որ Գուրգենի ծնողները վաղ առավոտյան են մեկնել Ստեփանակերտ. «Ընտանիքն ապրում է անապահով պայմաններում: Զինծառայողն ունի քույր և եղբայր»:
Գյուղապետի հավելմամբ՝ Գուրգենի ծնողներն աշխատանք չունեն, զբաղվում են գյուղատնտեսությամբ:
Լ. Եղիազարյան