Ինչպե՞ս են հանրապետականները մեկնաբանում Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ»,- 2015 թվականի փետրվարի 12-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի հայտնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթից մի փոքր հատված է:

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից այդ նիստի ժամանակ, քննադատելով Ծառուկյանին, դուրս հրավիրեցին նրան քաղաքականությունից:
Սակայն, չանցած երկու տարի, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք»:

Հայտարարությունից անմիջապես հետո ArmLur.am-ն այցելեց ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ փորձելով որևէ մեկից մեկնաբանություն ստանալ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարության վերաբերյալ: Սակայն կուսակցությունից որևէ մեկը չընդունեց մեզ և հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ այդ հարցի առնչությամբ՝ պատճառաբանելով, թե խիստ զբաղված են:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս