ԱՄՆ-ն և Շվեդիան հետախուզական թռիչք են իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի և Շվեդիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները օպերատիվ հետախուզական թռիչք են իրականացրել Կալինինգրադի շրջանի ցամաքային և ծովային սահմանների մոտ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135W  հետախուզական ինքնաթիռը, որը թռիչք է կատարել Մեծ Բրիտանիայի Միլդենհոլ ավիաբազայից, մոտեցել է Կալինինգրադի շրջանի հարավային ցամաքային սահմանին:

Գտնվելով Լեհաստանի օդային տարածքում 9 հազար մետր բարձրության վրա՝ այն մոտ 2 ժամ ռադիոտեխնիկական հետախուզություն է անցկացրել ռուսական տարածքում՝ մոտենալով սահմանին 60 կմ հեռավորության վրա:

Միևնույն ժամանակ, Շվեդիայի ռազմաօդային ուժերի Gulfstream 4 հետախուզական ինքնաթիռը մոտեցել է Բալթիկ ծովի հարավային ափին: Այն գտնվել է Բալթիկ ծովի միջազգային ջրերի 12,5 հազար մետր բարձրության վրա:




Լրահոս