
Այսօր բավականին դժվար է Երևանի փողոցներով անվնաս անցնելը : Օրեր առաջ տեղացած ձյունը մայթերին սառցակալումներ է առաջացրել: Անցորդներն ամեն կերպ փորձում են անվտանգ անցուդարձ անել, որը միշտ չէ, որ հաջողվում է:
Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է նաև Կիլիկիա ավտոկայանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման սառցակալած գետինը, որտեղով անցնելը, մեղմ ասած, վտանգավոր է:
Նշենք, որ այս խնդրին բազմիցս ենք անդրադարձել, սակայն այն այդպես էլ չի լուծվում: