Վերջին տարիներին տարբեր սոցիալական ցանցերում անձնական էջ բացելը նորաձեւ է դարձել ոչ միայն շարքային քաղաքացիների շրջանում, այլեւ մի շարք պաշտոնյաների:
Այն, որ նրանցից շատերը սոցցանցերի ծառայություններից օգտվում են կեղծ էջեր բացելով, գաղտնիք չէ, թերեւս, որեւէ մեկի համար: Իսկ անձնական էջ բացելու «պատրաստակամություն» բոլոր պաշտոնյաները չէ, որ հայտնում են:
Եվ ահա, որոշ տեղեկությունների համաձայն՝ շարքը շուտով կհամալրի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ կառավարությունն այդ կերպ նպատակ է հետապնդում Կ. Կարապետյանի գովազդն անելու:
ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանն ի պատասխան ArmLur.am-ի հարցի, ասաց, որ այս պահին նման բան չկա: «Երբ ֆեյսբուքյան էջ լինի, առաջինը լրատվամիջոցները կիմանան»,- հավելեց նա: