![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/6777_3799.jpg)
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն արձագանքել է այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի կողմից արված այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:
Մամեդյարովի խոսքով՝ «միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Մամեդյարովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարևոր փաստաթուղթ է անվանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
Ավելի վաղ Լավրովն անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, բացառել էր ուժի միջոցով այդ հակամարտության կարգավորումը: Լավրովն ընդգծել էր ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանի զգալի դերի մասին՝ նշելով, որ այդ հարցը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: