Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը սահմանապահներին հանձնարարել է պատրաստ լինել «որոշիչ գործողություններ» իրականացնելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև հանձնարարել է այս տարի վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը:
«2017 թ. խնդիր է դրված դուրս գալ միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի պետական սահմաններ Դոնբասում, ապա նաև Ղրիմում: Դրանով կզբաղվեն ոստիկանները, գվարդիականները, արդարադատության մարմինները, սահմանապահները»,-ասվում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավակովի խոսքով՝ դա ոչ թե «երկարատև առաքելություն է, այլ մոտ ժամանակներս իրականանալիք խնդիր»: