ՀՀ տարածքում՝
Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝
Բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվի, մառախուղից սպասվում է թույլ ձյուն:
Երևանի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.40C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.20C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.80C