Ինչո՞ւ է ոստիկանությունը սատարում Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնեսին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը որոշել է սատարել Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնեսին: «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք առեւտրականներից ահազանգ ստացավ այն մասին, որ Քոչարյանին պատկանող Stefano Ricci բրենդային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել է ոստիկանություն` խնդրելով արգելել այդ ապրանքանիշի իրացումը:

Դիմումից հետո ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցները գազանաբար մուտք են գործել առեւտրի մի շարք կենտրոններ եւ փաստացի առգրավվել «Stefano Ricci»-ի անունով բոլոր իրերը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ միայն նշելով, որ ԿՀԴՊԳՎ աշխատակիցները Stefano Ricci-ից ստացված գրության հիման վրա համապատասխան առեւտրային կետերում հաշվառել են ապրանքները եւ տեղում ի պահ հանձնել վաճառողներին:

Նշենք, որ մանր գործարարներն այլ երկրներից առանց խոչընդոտների միանգամայն օրինական ճանապարհով Հայաստան են ներմուծում մի շարք հայտնի բրեդների ոչ օրիգինալ տարբերակները եւ այստեղ իրացնում: Բայց հիմա պարզվում է՝ Stefano Ricci անունով ապրանքներ վաճառելն արգելված է մեր երկրում: Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե մանր բիզնեսին չեն խոչընդոտում այսօր: Իրո՞ք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս