Սերժ Սարգսյանը հայաստանյան գործարար խավին խաշի է հրավիրել. ոմանք հասցրել են ճշտել իրենց առաջիկա անելիքները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունվարին արձակուրդ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գործարար Արմեն Մկոյանի անմիջական մասնակցությամբ եւ նրան պատկանող հանգստյան տանը խաշի է հրավիրել հայաստանյան գործարար խավին։ Խաշի փարթին կազմակերպվել է Աղվերանում, մասնակցել են տասնյակ գործարարներ, որոնցից ոմանք հասցրել են ճշտել իրենց առաջիկա անելիքները, քաղաքական գործընթացներին մասնակցության ու այլ հարցեր։ Տեղեկություններ կան նաեւ, որ արձակուրդ մեկնելուց հետո Կարեն Կարապետյանն էլ Ծաղկաձորում է հետտոնական խնջույք կազմակերպել ՀՀԿ-ականների մասնակցությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս