«Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցների կուտակված պարտքերը վարչապետը մարել է Լոռու մարզ այցին ընդառաջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցների թեման թերեւս կարելի է փակված համարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ արդեն քիմպրոմցիներին փոխանցվել է իրենց ողջ աշխատավարձը: Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ քիմպրոմցիները աշխատավարձ չէին ստանում, ինչի հետ կապված բողոքի ցույցեր էին իրականացնում Լոռու մարզպետարանի բակում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քիմպրոմի նախկին աշխատակից Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ գումարները փոխանցված են, ըստ նրա՝ իրենց տրվել է 2016թ-ի մարտից մինչեւ հունիս եւ նոյեմբեր ամսվա աշխատավարձերը: Դեկտեմբերի գումարներն էլ խոստացել են վճարել առաջիկա օրերին: Ասել է թե` վարչապետից դժգոհելու առիթ այլեւս չունեն Վանաձորում: Թեեւ ծրագրել էին բողոքի ցույց կազմակերպել նրա այցի առիթով»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս