Ես կանգնելու եմ Ծառուկյանի կողքին. Իշխան Զաքարյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին` հիմնավորելով, որ չի կարող անտարբեր մնալ երկրում առկա իրավիճակի նկատմամբ: Նա ասաց, որ լայն դաշինքով է մասնակցելու ընտրություններին: Արդյոք դա նշանակում է, որ ԲՀԿ-ից դուրս եկած գործիչներն էլ կվերադառնան:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: «Դուք ճիշտ եք ասում. ես դեռեւս 2008 թվականից կասեցրել եմ իմ կուսակցական անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին, որի հիմնադիրներից մեկն ինքս եմ եղել»,- ասաց Զաքարյանը` հավելելով,- 2007թ. մայիսին մենք` ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցեցինք ԱԺ ընտրություններին, դարձանք երկրորդ ուժը, իսկ ես ընտրվեցի ԱԺ փոխնախագահ: Այնուհետեւ` ՎՊ նախագահ… Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասնակացություն չունենալ: Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք եւ երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը:

Հ. Գ. Հավելենք, որ Իշխան Զաքարյանը կշարունակի մնալ Վերահսկի պալատի նախագահ»:

Շարունակությունը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս