Վանաձորի հանրակացարանում խայտառակ ու հակահիգիենիկ իրավիճակ է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Երևանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանը փլուզման եզրին է: Առաջին հարկի հատակի մի մասի վրա մեծ փոս է առաջացել. երեխաները շատ հաճախ ընկնում են նկուղ: Իսկ սանհանգույցները ջրագծերի ու կոյուղագծերի սառչելու պատճառով պայթել են, ինչի հետևանքով բաղնիք-զուգարանները սառցադաշտի են վերածվել:

Բնակիչները սանհանգույցներից օգտվել չեն կարողանում: ArmLur.am-ի  հետ հետ զրուցում հանրակացարանի բնակիչները դժգոհում են, որ շենքը վթարային է, իսկ շենքում առկա խնդիրները տասնյակներով են: Նրանց պատմելով իրենք տարիներ շարունակ բարձրաձայնում են խնդիրների մասին, սակայն իրենց խնդիրները տեղի պաշտոնյաներին չեն մտահոգում: Հանրակացարանի տանիքը կաթում է, հատակը՝ փլվում, պատերն ու սենյակները խոնավությամբ են պատված: Շենքում բնակություն են հաստատել կրծողները: Բնակիչների խոսքով՝ բազմաթիվ ահազանգերից հետո նախորդ տարի Վանաձորի քաղաքապետարանի կողմից մի փոքր հատված է բարեկարգվել, որը սակայն այսօր արդեն կրկին ենթակա է նորոգման:

Վանաձորի քաղաքապետարանից հայտնեցին, որ տեղյակ են ստեղծված իրավիճակից ու մեկ անգամ ևս կուսումնասիրեն խնդիրը՝ փորձելով գտնել լուծման ուղիներ:
Թե ինչ պատկեր է Վանաձորի նշված հանրակացարանում ու ինչից են առավել շատ դժգոհում բնակիչները՝ ArmԼur.am-ի տեսանյութում:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս