
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հոսպիտալացվել է Տեխաս նահանգում Հյուսթոնի հոսպիտալում: Այս մասին այսօր հայտնել է տեղի KHOU 11 հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ նախկին նախագահի ներկայացուցչին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 92-ամյա նախկին նախագահի կյանքին ոչինչ չի սպառնում: Ակնկալվում է, որ նա տուն կվերադառնա մի քանի օր անց:
Հոսպիտալացման պատճառը չի նշվում: