19.01.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • Տեղի կունենա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 19-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կխոսի ներքաղաքական զարգացումների մասին:

  • Ասուլիս  «Հայք» կենտրոնում

Հունվարի 19-ին, ժամը 12:00-ին «Հայք» կենտրոնը (Թեքեյան հինադրամի փոքր դահլիճ) հրավիրում է ասուլիսի: Թեման՝«Սփյուռքահայերը վերադառնում են Հայաստան, բնակություն հաստատում ու ստեղծում սեփական բիզնեսը: Իսկ ի՞նչ խոչընդոտներ կան այդ ճանապարհին»:

Հյուրերն են հայրենադարձներ Կանադայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից   Լիբանանից, ԱՄՆ-ից. Վարդան Մարաշլյան – Վերադարձ Հայաստան հիմնադրամ (RepatArmenia), Անահիտ Գալստյան (OneArmenia), Շանթ Չակմակ (Հայրենիքի Զարգացման Նախաձերնություն հիմնադրամ – Homeland Development Initiative Foundation), Արմինե Փանոսեան-Ղազարեան (A+ Limbibe Skills) և Հայկ Նազարյան

  • Տեղի կունենա Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 19-ին ժամը 12 00  Հայացք մամուլի ակումբի հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Թեման՝ Հայ-վրացական հարաբերություններ 2017թ, Հայաստանը և Վրաստանը տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում:

  • Տեղի կունենա քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի ասուլիսը

Հունվարի 19-ին ժամը 13 00  Հայացք մամուլի ակումբի հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Թեման՝ Խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական միջավայրում:

  • Տեղի կունենա արվեստաբան Արամ Ավետիսյանի և  ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի ասուլիսը

Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Միացյալ հայեր նախաձեռնության անդամներ արվեստաբան Արամ Ավետիսյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: ԹԵՄԱ՝ առկա նեքաղաքական-նախընտրական գործընթացների և ապագա հնարավոր զարգացումների մասին:

Քննարկում

  • Տեղի կունենա «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում

Հունվարի 19-ին, ժամը 14:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության դահլիճում տեղի կունենա «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում: (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Քննարկմանը կմասնակցեն անվանի գիտնականներ, թուրքագետներ, պատմաբաններ, մտավորականներ:




Լրահոս