
Ամերիկուհի Սամմեր Զերվոսը Նյու Յորքի դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, փոխանցում է USA Today-ը:
«Ես կցանկանայի, որպեսզի նորընտիր նախագահը որոշեր, թե որքանով է նա ճիշտ վարվում Զերվոսի հետ: Եթե նա պարզապես հրաժարվի իր հայտարարություններից և ճանաչի իր մեղքը, ապա Զերվոսը կհրաժարվի իր հայցից»,-ասել է նրա փաստաբանը:
Ընդ որում, իրավապաշտպանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է հայց ներկայացվել Թրամփի երդմնակալության արարողությունից մի քանի օր առաջ, հայտարարել է. «Իսկ ինչո՞ւ ոչ այժմ: Անհրաժեշտ է տղամարդկություն ունենալ՝ աշխարհի ուժեղագույն մարդու դեմ դատական հայց ներկայացնելու համար»:
Պարբերականը նշում է, որ նորընտիր նախագահի դեմ բազմիցս սեռական ոտնձգության մասին մեղադրանքներ են հնչեցվել նախագահական քարոզարշավի ընթացքում: