
Կանադացի կենսաբան Վազրիկ Նազարին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին ցեցի նոր տեսակ է անվանել: Գիտնականի հոդվածը հրապարակվել է ZooKeys ամսագրում:
Այն անվանվել է Neopalpa donaldtrumpi, քանի որ այն ունի դեղնասպիտակավուն գլուխ, որը, գիտնականի կարծիքով, հիշեցնում է Թրամփի սանրվածքը:
Գիտնականը կարծում է, որ այդ տեսակը, որը բնակվում է Կալիֆոռնիայի հարավային հատվածում, ընդգծում է վայրի կենդանիների բնակեցման վայրի պահպանման կարևորությունը: