Որքան ցածր ես ընկնում, այնքան բարձր ես թռչում. Սևակ Խանաղյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Главная сцена»-ի, «Голос»-ի մասնակից եւ ուկրաինական «X Factor» նախագծի հաղթող Սեւակ Խանաղյանն օրերս ժամանել էր հայրենիք: Նա իր հաղթանակից հետո առաջին անգամ էր Հայաստանում: Երգիչը փետրվարի 19-ին Երեւանում հանդես կգա մենահամերգով: Նրա խոսքով` առաջիկա համերգն իր համար առանձնահատուկ է եւ բավական պատասխանատու, քանի որ հանդես է գալու հարազատ հանդիսատեսի առջեւ:

Տեղեկացնենք, որ Սեւակը ծնվել է Լոռու մարզի Մեծավան գյուղում: Նա դեռ վաղ տարիքից հետաքրքրված է եղել երաժշտությամբ: 7 տարեկանից սովորել է նվագել սինթեզատոր, ապա` ակորդեոն: Ավելի ուշ նա ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան, սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանում, ապա` Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական ակադեմիայում: Սեւակը մի շարք հայալեզու եւ ռուսալեզու երգերի հեղինակ է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս