ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի շուրջը ձևավորվող դաշինքում առանցքային դեր է ունենալու, որովհետև այն Ծառուկյանի ստեղծած կուսակցությունն է: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, թե այս պահին իրավասություն չունի ասել, թե ովքեր կարող են լինել այդ դաշինքում, բայց Զոհրաբյանի խոսքով, այն շատ լայն է լինելու: Հարցին՝ Ծառուկյանի վերադարձից հետո արձագանքներ եղան այն մասին, որ նրան վերադարձրել է Սերժ Սարգսյանը, և Ծառուկյանը նրա «պրոյեկտ»-ն է, Զոհրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի ստեղծման օրվանից ինչ «պրոյեկտ» ասեք վերագրեցին: Քաղաքականությունից հեռանալու որոշումը բացառապես և միանշանակ եղել է Գագիկ Ծառուկյանի որոշումը, որը ինքը քննարկել է ԲՀԿ-ի հետ, քաղաքականություն վերադառնալու որոշումը եղել է բացառապես միայն իր որոշումը»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան