![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/zinvor3.jpg)
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։