ԱՄՆ-ն կարող է ճանաչել Մերձավոր Արևելքում եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսը Իրաքում, Սիրիայում, Պակիստանում, Իրանում և Լիբիայում եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել, որով ենթադրվում է նաև ԱՄՆ-ում ապաստարանի տրամադրում բռնությունից տուժածներին: Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում:

Օրինագծի հեղինակը Կալիֆոռնիա նահանգից ներկայացուցիչների պալատի անդամ Դան Ռոռաբախերն է:

Փաստաթուղթը հավանության են արժանացրել Տեխասի, Ֆլորիդայի, Վիսկոնսինի և Միչիգանի սենատորները:

Փաստաթղթում առաջարկվում է տվյալներ հավաքել այդ երկրներում ռազմական գործողությունների ընթացքում տուժածների մասին, նրանց համար իմիգրացիոն ամերիկյան վիզաների տրամադրման արագացված ընթացակարգ ապահովել, ինչպես նաև արտոնություններ ԱՄՆ-ում բնակվելու համար:




Լրահոս