Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից Դանիայի հայ համայնքի ջանքերով:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով:
Նշվում է, որ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում՝ փորձելով ներկայացնել, թե իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը: