
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կառավարությունը վաղը կայանալիք նիստի ժամանակ որոշում է կայացնելու օտարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար ավտոմեքենաներից 2-ը՝ 2008 թվականի արտադրության «Տոյոտա Քեմրի» 21230 եւ «Նիսսան Քաշքայ» ավտոմեքենաները:
Նրանցից առաջինի սկզբնական արժեքը, ըստ փաստաթղթերի, սահմանված է 11 մլն 900 հազար դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 1 մլն 904 հազար դրամ, իսկ երկրորդի սկզբնական արժեքը՝ 8 մլն 990 հազար դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 1 մլն 438 հազար 400 հարյուր դրամ: Նշենք, որ այս մեքենաների օտարումը միանգամից չի լինելու, այլ սկզբում դրանք կառավարության որոշմամբ փոխանցվելու են պետական գույքի կառավարման վարչությանը, որից հետո նոր օտարվելու են: