Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն դարձել է կատալոնական «Բարսելոնա»-ի աշխատակից-դեսպան:
Կատալոնական ակումբի կայքը հաղորդում է, որ 44-ամյա Ռիվալդոն FCB Legends թիմի կազմում կմասնակցի ընկերական և բարեգործական հանդիպումների։
Հավելենք, որբ Ռիվալդոն «Բարսելոնա»-ում հանդես է եկել 1997-2002 թվականներին՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր։ Իսկ 1999 թվականին արժանացել է «Ոսկե գնդակի»։